«Ռոյթեր» – Լեհաստանի և Լիտվայի նախագահները ժամանել են Կալինինգրադի մոտ գտնվող Սուվալ միջանցք, որը համարվում է Ռուսաստանի համար Եվրոպայի վրա հարձակման հավանական կետ
Լեհաստանի և Լիտվայի նախագահները ժամանել են Կալինինգրադի մոտ գտնվող Սուվալ միջանցք, որը համարվում է Եվրոպայի վրա Ռուսաստանի հարձակման հավանական կետ։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
104 կիլոմետր երկարությամբ տարածքը սահմանակից է Ռուսաստանի Էքսկլավ Կալինինգրադին և Բելառուսին: Նշված տարածքով է անցնում Լեհաստանի և Լիտվայի սահմանը։
Ինչպես ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Սուվալ միջանցքը չափազանց կարևոր տարածք է ՆԱՏՕ-ի համար։
«Այսպես կոչված Սուվալ միջանցքը չափազանց կարևոր տեղ է ինչպես մեր երկրների, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Այս հատվածը միացնում է Կալինինգրադը՝ Ռուսաստանի Դաշնության էքսկլավը և Բելառուսը։ Թաքցնելու ոչինչ չկա, թե ինչու են ՆԱՏՕ-ի զինված ուժերը պաշտպանում այն»,- ասել է Անջեյ Դուդան։
Նրա խոսքով՝ Լեհաստանում, Լիտվայում և ամբողջ աշխարհում շատերն են հարցնում, թե արդյոք Սուվալ միջանցքն ապահով վայր է։
«Տիկնայք և պարոնայք, պարոն Նախագահի հետ մենք որոշեցինք գալ այստեղ՝ ցույց տալու, որ այստեղ անվտանգ է»,- ասել է Դուդան։
«Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ անվտանգության իրավիճակի հետ կապված մեր գործողություններն ու ծրագրերը համընկնեն, և որ ՊՆ-ն ունենա ավելի շատ հնարավորություններ, ավելի շատ պլաններ և ավելի շատ զորավարժություններ, որպեսզի բացարձակապես կասկած չմնա, որ տարածքի այս հատվածը պաշտպանված է և անվտանգ», – ասել է Լիտվայի նախագահը:
Անցած շաբաթ Սուվալ միջանցքի տարածքում անցկացվել է ՆԱՏՕ-ի պաշտպանական լայնածավալ զորավարժություն՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերի մասնակցությամբ։