Ռոյթեր. Հարավային Կորեայի նախագահը Սի Ցզինպինից օգնություն է խնդրել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում
Ռոյթեր. Հարավային Կորեայի նախագահը Սի Ցզինպինից օգնություն է խնդրել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից օգնություն է խնդրել Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցերում, հաղորդում է Reuters-ը։

Սի Ցզինպինը Լիին ասել է, որ պատրաստ է ընդլայնել համագործակցությունը և համատեղ լուծել Հյուսիսային և Հարավային Կորեաների առջև ծառացած մարտահրավերները։

Reuters-ի փոխանցմամբ՝ Լին Ասիա-խաղաղօվկիանոսյան առաջնորդների ֆորումից հետո Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում հյուրընկալել է Սի Ցզինպինին պետական ​​գագաթնաժողովի և ընթրիքի համար։ Սա Սի Ցզինպինի առաջին այցն էր Հարավային Կորեա վերջին 11 տարվա ընթացքում։

Լիի գրասենյակի տվյալներով՝ Սի Ցզինպինը գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ Պեկինը մեծ նշանակություն է տալիս Սեուլի հետ հարաբերություններին և Հարավային Կորեային համարում է անբաժանելի գործընկեր։

Հունիսին արտահերթ ընտրություններում նախագահ ընտրված Լին խոստացել է ամրապնդել կապերը Միացյալ Նահանգների հետ՝ առանց Չինաստանի հետ բախվելու։

Սակայն Հյուսիսային Կորեան բազմիցս և կտրականապես մերժել է Լիի առաջարկները՝ ասելով, որ երբեք չի խոսի Հարավի հետ։