«Ռոյթեր» - Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի, առնվազն 300-ը վիրավորվել է, 105-ը համարվում է անհետ կորած
«Ռոյթեր» - Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի, առնվազն 300-ը վիրավորվել է, 105-ը համարվում է անհետ կորած

Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի, գրում է «Reuters»-ը։

Գործակալության տվյալներով՝ վթարի հետեւանքով տուժել է առնվազն 300 մարդ, 105 մարդ համարվում է անհետ կորած։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ շրջանը լքելու համար տեղի բնակիչներին վառելիք է բաժանվել, ինչի պատճառով տարածքում բազմաթիվ մարդիկ են հավաքվել։ Սակայն, թե որն է եղել պայթյունի պատճառը, այս փուլում հայտնի չէ։

«Ռոյթեր»-ը գրում է, որ Ղարաբաղից Հայաստան է ժամանել մոտ 28120 մարդ։