«Ռոյթեր» – Էնթոնի Բլինքենը կհայտարարի երկու միլիարդ դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային, ինչպես նաև ռուսական ագրեսիայի սպառնալիքի տակ գտնվող 18 այլ երկրներին
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինա կատարած այցի ընթացքում կհայտարարի երկու միլիարդ դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային և Ռուսաստանի ագրեսիայի սպառնալիքի տակ գտնվող 18 այլ երկրներին։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի վրա։
Լրատվամիջոցը, սակայն, չի հստակեցրել, թե ԱՄՆ-ն որ երկրներին է օգնություն հատկացնելու կամ որքան գումար է հատկացնելու Ուկրաինային։
Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև այն լուրերի ֆոնին, որ Ուկրաինան առաջընթաց է գրանցում Խարկովի մոտ գտնվող Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու հարցում: