Ռոյտերի լրատվությամբ «ֆեյսբուքը» տուգանվել է 5 մլրդ. դոլարով
ԱՄՆ-ի դաշնային առևտրական հանձնաժողովը «ֆեյսբուք» սոցիալական ցանցին տուգանել է 5 մլրդ. դոլարով: Այս մասին «ռոյտերը» գրում է հենվելով սեփական աղբյուրին: Միջազգային լրատվական գործակալության փոխանցմամբ, սոցիալական ցանցի նկատմամբ հաստատված տուգանքը վերաբերում է, ընկերության կողմից օգտատերերի տվյալների բազայի հետ կապված ստեղծված հիմնախնդրին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնային առևտրական հանձնաժողովը նշված գործի կապակցությամբ իրականացնում է հետաքննություն: Գործի համաձայն, սոցիալական ցանցը պատրաստվում է 87 մլն. օգտատիրոջ տվյալները փոխանցել բրիտանական «Քեմբրիջ անալիտիկա» ընկերությանը: Հետաքննությունը փորձում է պարզել, խախտում է թե ոչ ֆեյսբուքը 2011 թվականին կարգավորիչի հետ կնքված պայմանագիրը:
Միջադեպի առթիվ դեռ.ս ոչ մի կողմ մեկնաբանություն չի արել: