Rothschild & Co-ն՝ աշխարհի խոշորագույն ֆինանսական խմբերից մեկը, կաշխատի Վրաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու և երկրում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ռազմավարության վրա
Rothschild & Co-ն՝ աշխարհի խոշորագույն ֆինանսական խմբերից մեկը, կաշխատի Վրաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու և երկրում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ռազմավարության վրա

Rothschild & Co-ն՝ աշխարհի խոշորագույն ֆինանսական խմբերից մեկը, կաշխատի Վրաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու ռազմավարություն մշակելու ուղղությամբ,- այսօր Բրյուսելում ստորագրվել է համաձայնագիր Վրաստանի կառավարության և Rothschild & Co.-ի գլխավոր տնօրեն Արիել Մալարդ դե Ռոթշիլդի միջև:

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Rothschild & Co.-ի գործադիր տնօրենի հանդիպման ժամանակ նշվել է, որ ընկերությունը մշակելու է Վրաստանը տարածաշրջանային կենտրոնի վերածելու ռազմավարություն, ինչպես նաև ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ և դրամաշնորհներ:

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ևս մեկ անգամ կարևորվել է Վրաստանում բարենպաստ ներդրումային միջավայրը և խոշոր ներդրումային ծրագրերը, որոնք Վրաստանի կառավարությունը նախատեսում է առաջարկել օտարերկրյա ներդրողներին։ Դրանք ներառում են ֆինանսական կենտրոնների ստեղծումը, ինչպես նաև խոշոր զբոսաշրջային, լոգիստիկ և արդյունաբերական նախագծերը։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ վարչապետը Բրյուսելում Եվրամիության հետ Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո այցելեց մեր գրասենյակ։ Մենք պայմանավորվել ենք վարչապետի գրասենյակի հետ խորհրդակցել Վրաստանի կառավարության հետ մի շարք հարցերի շուրջ՝ կապված օտարերկրյա ուղղակի ներդրումների, Վրաստանում ֆինանսական կենտրոնի ստեղծման, ինչպես նաև Վրաստանի համար ֆինանսական ռեսուրսների հայթայթման հետ, ինչը, կարծում ենք շատ հետաքրքիր աշխատանք է», – ասել է Rothschild & Co.-ի գործադիր տնօրեն Արիել Մալարդ դե Ռոթշիլդը:

Rothschild & Co-ն աշխարհի խոշորագույն, անկախ ֆինանսական ծառայությունների խմբերից մեկն է, որը գործում է աշխարհի ավելի քան 40 երկրներում:

«Մեզ համար մեծ պատիվ է ռազմավարական կարևոր հարցերի շուրջ վրացական կողմի հետ խորհրդակցելու հնարավորություն ունենալը։ Վրաստանը, որը մեծ ավանդույթներ ունի, մտածում է այսօրվա աշխարհում ինքնահաստատվելու որպես սեփականության կառավարման կենտրոն։ Այնպես որ, մենք շատ ուրախ և հպարտ ենք, որ ներգրավված ենք այս գործընթացում որպես խորհրդատուներ», – վարչապետի հետ հանդիպումից հետո ասել է Kaiser Partner-ի գործադիր տնօրեն Ստեֆան Լինինգերը: