Ռոտերդամի մերձակայքում գտնվող քաղաքում բեռնատարը մխրճվել է երեկույթի մեջ, կան զոհեր և վիրավորներ
Ռոտերդամի մերձակայքում գտնվող քաղաքում բեռնատարը մխրճվել է երեկույթի մեջ, կան զոհեր և վիրավորներ

Նիդեռլանդներում, Ռոտերդամի մերձակայքում գտնվող քաղաքում բեռնատարը մխրճվել է երեկույթի մեջ: Տեղեկություններ կան մի քանի զոհերի մասին։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Նիուե-Բայերլենդ քաղաքում։ Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել բացօթյա խնջույքի մեջ:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ իրենք հաստատել են երկու մահացածների մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։ Նրա խոսքով՝ մեծ է նաև վիրավորների թիվը։

Ըստ լրատվամիջոցների՝ տեղում մոբիլիզացված են բժշկական ու փրկարարական ծառայությունները։ Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը հետասքննություն է սկսել։