Ռոստովի մարզում ուկրաինական անօդաչու սարքի հարվածից հինգ մարդ է զոհվել
Ռոստովի մարզում ուկրաինական ուժերի կողմից անօդաչու սարքի հարվածից հինգ մարդ է զոհվել, հայտարարել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։
«Գիշերային հարձակման զոհերի թիվն աճել է. ևս երկու մարդ հայտնաբերվել է մահացած։ Նրանց գտել են փրկարարները։ Նրանց ընտանիքները օգնություն կստանան», – ասել է Ռոստովի մարզի նահանգապետը։
Կամենսկում մի քանի շենքեր, այդ թվում՝ երկաթուղային կայարանը, վնասվել են, իսկ Ստարայա Ստանիցա գյուղի թռչնաբուծական ֆերմայում հրդեհ է բռնկվել։
Մարզպետը հայտարարել է, որ հրդեհն արդեն մարվել է։