Ռոնի Օ Սալիվանը չի բացառել սնուկեր խաղալ մինչև 60 տարեկանը
Ռոնի Օ Սալիվանը չի բացառել սնուկեր խաղալ մինչև 60 տարեկանը

Սնուկերի բրիտանացի լեգենդ Ռոնի Օ Սալիվանը հանդիպել է լրագրողների հետ, որի ընթացքում զրուցել է այն մասին, թե երբ է ավարտելու կարիերան:

«Ցանկանում եմ շարունակել խաղալ և չթեքվել գրաֆիկից: Խաղում եմ երկրպագուների և իմ հաճույքի համար: ՈՒղղակի ցանկանում եմ ժպիտով վայելել այն ժամանակով, որը մնացած ունեմ սպորտում: Հույս ունեմ որ էլի հինգ կամ տասը տարի կխաղամ, հնարավոր է նաև 15 տարի»,-նշել է Սալիվանը:

Ռոնին դեկտեմբերի 15-ին դարձել է 43 տարեկան: Քիչ առաջ անգլիացին հերթական անգամ դարձել է Բրիտանիայի չեմպիոն և գրանցել է ռեկորդ, «Մեյջորի» մրցաշարերում հաղթանակների քանակով – 19: