Ռոջեր Ֆեդերերը, Լեբրոն Ջեյմսն ու Քոնոր Մաքգրեգորը՝ տարվա ամենաոճային տղամարդկանց թվում
GQ ամսագիրը հրապարակել է «Ամենաոճային տղամարդ» մրցանակի հավակնորդների անունները:
Մարզաշխարհի ներկայացուցիչներից ցուցակում տեղ են գտել՝ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, NBA-ի բասկետբոլիստներ Լեբրոն Ջեյմսը, Ռասել Ուեստբրուկը և Քրիս Պոլը, բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը և ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս մրցանակին արժանացել էր աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը, որը քվեարկության եզրափակիչում հետ էր թողել դերասան Թոմ Հիդլսթոնին:
Հեղինակ -
Edgar Barsegyan