Հաջորդ շաբաթ Ռոջեր Ֆեդերերը կարող է կրկին դառնալ աշխարհի առաջին ռակետը
Հաջորդ շաբաթ Ռոջեր Ֆեդերերը կարող է կրկին դառնալ աշխարհի առաջին ռակետը

Australian Open-ի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը կարող է հաջորդ շաբաթ շրջանցել իսպանացի Ռաֆայել Նադալին և գլխավորել ATP-ի վարկանիշային աղյուսակը:

Շվեյցարացին մասնակցելու է Ռոտերդամում հաջորդ շաբաթ մեկնարկող մրցաշարին: Կիսաեզրափակիչ հասնելու դեպքում Ֆեդերերը կդառնա աշխարհի առաջին ռակետը:

Շվեյցարացին 9-րդ անգամ է մասնակցելու այդ մրցաշարին: Նա երկու անգամ հաղթել է դրանում: