Australian Open. Ֆեդերերի հաղթանակն ու կիսաեզրափակիչի բոլոր զույգերը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դարձավ Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:

Քառորդ եզրափակիչում շվեյցարացի 36-ամյա թենիսիստը 3 սեթում հաղթեց չեխ Տոմաշ Բերդիխին՝ 7:6, 6:3, 6:4: Մրցախաղը տևեց 2 ժամ 18 րոպե:

Եզրափակիչի ուղեգիրը Ֆեդերերը կվիճարկի նախորդ փուլում սերբ Նովակ Ջոկովիչին պայքարից դուրս թողած 21-ամյա հարավկորեացի Չհուն Հյոնի հետ, որն ուժեղ գտնվեց ամերիկացի Տենիս Սանդգրենից՝ 6:4, 7:6, 6:3:

Նախօրեին կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել էին խորվաթ Մարին Չիլիչն ու բրիտանացի Կայլ Էդմունդը:

Կանանց մրցաշարում կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմեցին աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպը և գերմանացի Անժելիկա Կերբերը: Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն դանիացի Կարոլին Վոզնյացկին ու բելգիացի Էլիզե Մերտենսը:

Հիշեցնենք, որ Australian Open-ի տղամարդկանց մենախաղի հաղթողի տիտղոսը պաշտպանում է  Ռոջեր Ֆեդերերը, իսկ կանանց մրցաշարի գործող հաղթող Սերենա ՈՒիլյամսը հանդես չի գալիս այս տարի: