Ռոբերտա Մեցոլան աջակցում է Ուկրաինային «Taurus» հրթիռների անհապաղ մատակարարմանը

16:38, 23.11.2024

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումների ինտենսիվացման ֆոնին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան աջակցում է «Taurus» թեւավոր հրթիռների անհապաղ փոխանցումը Կիև: Այդ մասին տեղեկությունը տարածում են գերմանական լրատվամիջոցները։

Գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մեցոլան դրական է պատասխանել այն հարցերին, թե արդյոք ԵՄ երկրները և ԱՄՆ-ն աջակցում են հեռահար հրթիռների կիրառմանը Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախների դեմ, և արդյոք Գերմանիան պետք է Ուկրաինային մատակարարի «Taurus» հրթիռներ:

«Այո, սա նաև Եվրախորհրդարանի դիրքորոշումն է։ Այս պահանջն ունի լայն աջակցություն: Տեսնենք՝ արդյոք դա կբերի համապատասխան փոփոխության Բունդեսթագի ընտրություններից հետո»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահը։

Մեցոլան ասել է, որ նման փոփոխություն կարող է տեղի ունենալ նույնիսկ ավելի վաղ, քանի որ Գերմանիայի իշխող կոալիցիայում տարբեր դիրքորոշումներ կան Կիևին «Taurus» մատակարարելու հարցում։

Ռոբերտա Մեցոլան նշել է, որ ուկրաինացի զինվորները շտապ օգնության կարիք ունեն։ Եվրախորհրդարանի նախագահի խոսքով, Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ Ուկրաինան չի կարող անվերջ սպասել ռազմական օգնության, քանի որ արևմտյան որոշ երկրներում ընտրություններ են, մինչդեռ Ուկրաինայում մարդիկ ամեն օր զոհվում են պատերազմում։ Նա մտահոգություն է հայտնել, քանի որ Ռուսաստանը սրում է պատերազմը և ուժեղացնում է հրթիռային հարվածները՝ պատճառելով բազմաթիվ զոհեր խաղաղ բնակչության շրջանում։

Տեղեկության համար՝ կանցլեր Օլաֆ Շոլցը վաղուց է հրաժարվում «Taurus» հանձնել Ուկրաինային։ Նա մտավախություն ունի, որ Գերմանիան կարող է անմիջականորեն ներգրավվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի մեջ։ Գերմանիայի կառավարական կոալիցիայի «Ազատ դեմոկրատներն» ու «Կանաչները» աջակցում են Ուկրաինային նման հրթիռների մատակարարմանը։

Քննարկումն ակտիվացել է վերջին օրերին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինային Ռուսաստանի խորքերը հարվածելու համար օգտագործել ամերիկյան «Atacam»s հրթիռները 300 կմ հեռահարությամբ, իսկ «Taurus»-ի գործողության շառավիղը 500 կմ է։

Նմանատիպ