Ռոբերտա Մեցոլա. Մենք խոստացել ենք չփակել դուռը այն մարդկանց առաջ, ովքեր Եվրոպան իրենց տունն են համարում, սա ներառում է նաև Վրաստանի ժողովուրդը
Այն մարդկանց, ովքեր Եվրոպան իրենց տունն են անվանում, մենք խոստացել ենք, որ դուռը չենք փակելու։ Սա ներառում է Վրաստանի բնակչությանը, ովքեր այսօր դեռ փողոցներում են Եվրամիության դրոշներով, մենք նրանց չենք լքի, ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Եվրախորհրդարանի նախագահի խոսքով, իրենց կոչը վրացիներին եվրոպական ուղուց չհրաժարվելն է:
«Եվրախորհրդարանից կարելի է ակնկալել խիստ ձեւակերպումներ։ Դուք տեսել եք ընտրությունների վերաբերյալ մեր ընդունած բանաձեւը, արդյունքների և ընտրությունների անցկացման վերաբերյալ մեր մտահոգությունները: Մեր կոչը վրացիներին է՝ չհրաժարվել եվրոպական ուղուց: Ես տարիներ շարունակ գալիս եմ Եվրամիության խորհուրդ, և կա մի բան, որը գերիշխում է բոլոր խորհուրդներում. մենք խոստացել ենք այն մարդկանց, ովքեր Եվրոպան իրենց տունն են անվանում, որ մենք դուռը չենք փակելու այդ մարդկանց առաջ: Սա ներառում է Վրաստանի բնակչությանը, ովքեր այսօր դեռ փողոցում են Եվրամիության դրոշներով, մենք նրանց չենք լքի։ Սա շատ հստակ դիրքորոշում է մեր կողմից։ Ինչպես մենք ասացինք Ստրասբուրգում, կասկած չկա, որ դա կլինի մեր դիրքորոշումը 2025 թվականին»,- Եվրամիության գագաթնաժողովի մեկնարկից առաջ ասել է Ռոբերտա Մեցոլան։