ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի թիմից հեռանում է երկու մարդ: Մյուլլերի ներկայացուցիչների հայտարարությամբ, թիմը լքում են Փիթեր Քարին և Բռենդոն Վան Գրաքը:
«Քայլ Ֆրինը ավարտել է հատուկ դատախազի գրասենյակում աշխատանքը, ուստի կրկին վերադառնում է իր աշխատավայր: Բռենդոն Վան Գրաքը կշարունակի աշխատանքը Ազգային անվտանգության դեպարտամենտում»,- նշված է Մյուլլերի գրասենյակի կողմից տարածած հայտարարությունում:
Ռոբերտ Մյուլլերը քննում է 2016 թվականի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցը: