Ռոբերտ Ֆիկո. Եթե Ուկրաինան հավատում է, որ իր ապագան Եվրոպական Միությունում է, ապա մենք նույնպես հավատում ենք, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրոպական Միությանը կնպաստի տարածաշրջանում կայունությանը
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարում է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրոպական միությանը կխթանի երկրների միջև համագործակցությունը։
Ինչպես գրում է ուկրաինական մեդիան, Ֆիցոն այս մասին ասել է Ուկրաինա–Սլովակիա միջկառավարական համատեղ խորհրդակցությունների բացման ժամանակ։
Ֆիցոյի խոսքով՝ իր երկիրը աջակցում է Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը։
«Սահմանային համագործակցությունն ու Ուկրաինայի եվրաինտեգրումը առաջնահերթություն է։ Այս հարցի վերաբերյալ մենք երբեք հակառակ բան չենք ասել։ Եթե ձեր երկիրը որոշել է և համոզված է, որ իր ապագան ԵՄ-ում է, ուրեմն մենք նույնպես հավատում ենք, որ ձեր անդամակցությունը կնպաստի տարածաշրջանի կայունությանը և մեր երկկողմ հարաբերություններին նոր մղում կտա», – հայտարարել է Սլովակիայի վարչապետը։
Միաժամանակ Ռոբերտ Ֆիցոն նշել է, որ Ուկրաինայի ԵՄ անդամակցությունից հետո Կիևի և Բրատիսլավայի միջև համագործակցությունը կլինի ավելի ինտենսիվ, քան հիմա է։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Ֆիցոյի խոսքով՝ այս հարցում երկրներն ունեն տարբեր կարծիքներ։