Ռոբերտ Ֆիցոն հայտարարում է, որ ներկա կլինի 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին

20:51, 27.11.2024

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարում է, որ ներկա կլինի 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։

Ռոբերտ Ֆիցոն սոցցանցում գրել է, որ ստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը՝ Մոսկվայում նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։

«Սլովակիայի կառավարությունը հավատարիմ է մնում ֆաշիզմի դեմ պայքարի ժառանգությանը և պատմական ճշմարտությանը, Երկրորդ համաշխարհային պատերազմին և Կարմիր բանակի դերին»,- գրել է Սլովակիայի վարչապետը։

Ի գիտություն, Ռոբերտ Ֆիցոն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որոնք Ուկրաինայում և Արևմուտքում ընկալվում են որպես ռուսամետ դիրքորոշում։ Մասնավորապես, Սլովակիայի վարչապետն ասում է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի փոխզիջման ճանապարհով։ Վարչապետ նշանակվելուց հետո նա հայտարարեց, որ դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։

Նմանատիպ