Ռոբերտ Ֆիցոն հայտարարում է, որ չեզոք կարգավիճակը իր երկրի համար շահավետ կլիներ ներկայիս միջազգային իրավիճակում

17:54, 17.06.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ չեզոք կարգավիճակը իր երկրի համար շահավետ կլիներ ներկայիս միջազգային իրավիճակում։

Ֆիցոյի խոսքով՝ նա զգացողություն ունի, թե «աշխարհը փոխվում է»։

«Կասեմ ձեզ, որ այս զենքերի անիմաստ ժամանակաշրջանում, երբ ռազմական ընկերությունները շահույթ են ստանում այնպես, ինչպես դեղագործական ընկերությունները՝ COVID-ի ժամանակ, չեզոքությունը Սլովակիայի համար լավ կլիներ», – հայտարարել է Ֆիցոն։

Նրա խոսքով՝ չեզոքության հարցը նա արդեն պաշտոնապես ու հստակորեն բարձրացրել է, սակայն այս հարցի շուրջ որոշում կայացնելը միայն իր անձից կախված չէ։

Ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժի՝ «Առաջադեմ Սլովակիա» կուսակցության ղեկավար Միխայել Շիմեչկան Ֆիցոյի խոսքերը սկանդալային է անվանել և ասել է, որ Ֆիցոն ցանկանում է իր երկիրը դուրս բերել Հյուսիսատլանտյան դաշինքից։

«Ռոբերտ Ֆիցոն երազում է չեզոքության մասին։ Նա փաստորեն կասկածի տակ է դնում մեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչը մեր անվտանգության հիմքն է։ Սա կործանում է Սլովակիայի արտաքին քաղաքականությունը և նպաստում Պուտինին», – հայտարարել է Շիմեչկան։

Նմանատիպ