Ռոբերտ Ֆիցոն գրում է Անտոնիո Կոշտային և Ուրսուլա ֆոն դեր Լեյենին. «Լռությունը ռուսական գազի տարանցումը դադարեցնելու Զելենսկու որոշման վերաբերյալ սխալ է և իռացիոնալ»

11:27, 30.12.2024

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դիմում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Ռոբերտ Ֆիցոն իր դժգոհությունն է հայտնում Ուկրաինայի կողմից Սլովակիա ռուսական գազի տարանցումը դադարեցնելու կապակցությամբ։

Ֆիցոն նշված նամակը հրապարակել է սոցցանցում։

Սլովակիայի վարչապետը գրում է Եվրամիության առաջնորդներին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միակողմանի որոշման վերաբերյալ լռությունը սխալ է և իռացիոնալ, և այդ գործողությունը կհանգեցնի լարվածության և պատասխան քայլերի։

Ինչպես նամակում նշում է Ֆիցոն, «Ուկրաինայով գազի տարանցման դադարեցման տնտեսական հետևանքները ընդհանրապես մասնագիտական ​​վերլուծություն չեն ստացել, և ամեն ինչ գնահատվել է միայն գաղափարապես, թեև եթե այս վերլուծությունը արվել է, ապա դա բացահայտ չի քննարկվել անդամ երկրների հետ։

Ֆիցոյի կարծիքով՝ գազի տարանցման դադարեցումը ավելի շատ կվնասի Եվրամիությանը, քան Ռուսաստանին։

Սլովակիայի վարչապետը նաև կոչ է արել Եվրամիության ղեկավարներին պատշաճ ուշադրություն դարձնել այս «աննախադեպ իրավիճակին և հրատապ նշանակություն տալ դրան»։

Նմանատիպ