Ռոբերտ Ֆիցո. Երկրում նավթային ոլորտում արտակարգ դրությունը, հնարավոր է, չեղարկվի հաջորդ շաբաթ

16:12, 01.04.2026

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ նավթի ոլորտում երկրում հայտարարված արտակարգ դրությունը հնարավոր է չեղարկվի հաջորդ շաբաթ։

Ֆիցոյի խոսքով՝ «Slovnaft» նավթավերամշակող ընկերությունն արդեն սկսել է նավթի վերադարձը պետական պահուստներ, և հաջորդ շաբաթ բոլոր պահուստները կհամալրվեն։

Ինչպես պարզաբանել է Սլովակիայի վարչապետը, գործարանը ապրիլի կեսերից կաշխատի ողջ հզորությամբ։

«Մենք պետք է դիմենք նաև Եվրահանձնաժողովին, որպեսզի դադարեցնի այս անիմաստ, վնասակար, գաղափարական քաղաքական խաղերը և ստիպի Ուկրաինայի նախագահ Զելենսկուն չվնասել Եվրոպան։ «Slovnaft» նավթավերամշակման գործարանն արդեն սկսել է նավթի վերադարձը մեր պահուստներ, բոլոր պահուստները կհամալրվեն, և եթե դա տեղի ունենա չորեքշաբթի օրը, մենք կարող ենք հանել նավթի ոլորտի արտակարգ դրությունը, ինչը կօգնի նաև Հունգարիային, Չեխիային և մյուս հարևան երկրներին»,- նշել է Ռոբերտ Ֆիցոն։

Նմանատիպ