Ռոբերտ Ֆիցո. Պատժամիջոցների կիրառմամբ Վրաստանի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ մեզ համար կարմիր գիծ է
Կոչ ենք անում օբյեկտիվ գնահատել Վրաստանում տիրող իրավիճակը։ Պատժամիջոցների կիրառմամբ Վրաստանի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ մեզ համար կարմիր գիծ է,- Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ հեռախոսազրույցում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Ֆիցոն նաեւ նշել է, որ Սլովակիան աջակցում է Եվրամիության ընդլայնմանը։
Նրա իսկ հայտարարության համաձայն՝ Սերբիան, որը վճռորոշ դեր է խաղում անօրինական միգրացիայի դեմ պայքարում, արժանի է հատուկ աջակցության։