Ռիկոտի լեռնանցքում երթևեկությունը կվերականգնվի մի քանի ժամից
Ռիկոտի լեռնանցքում երթևեկությունը կվերականգնվի մի քանի ժամից

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ, այսօր՝ ժամը 07:00-ին, արագընթաց մայրուղու Չումաթելեթի-Խևի հատվածում շինարարության շրջանակներում, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 149 կմ.-ում (Ռիկոթի լեռնանցք) երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհը ժամանակավորապես փակվել է:

Այս փուլում կատարվում են մաքրման աշխատանքներ, միևնույն ժամանակ տեղադրվում են երթեւեկության անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանիչ պատնեշներ։ Երթևեկությունը կվերականգնվի մոտ մի քանի ժամից։

Հիշեցնենք, որ երթևեկությունն իրականացվում է կենցաղային նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհով: