Ռիկոթիի թունելում հունիսին ժամանակավորապես սահմանափակվելու է երթևեկությունը
Ռիկոթիի թունելում հունիսին ժամանակավորապես սահմանափակվելու է երթևեկությունը

Ռիկոթիի ավտոճանապարհի թունելում հունիսի 3-ից մինչև 7-ը սահմանափակվելու է երթևեկությունը: Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկությամբ սահմանափակումը կապված գարնան սեզոնի հետ կապված կանխարգելիչ աշխատանքների հետ:

«Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 143-էդ կմ-ում գտնվող Ռիկոթիի ավտոճանապարհային թունելում ամռան սեզոնի հետ կապված կանխարգելիչ աշխատանքների նպատակով, հունիսի 3-ից 08:00-ից մինչև հունիսի 7-ի 08:00-ն արգելվում է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- ասվում է ավտոճանապարհային վարչության տեղեկությունում:

Նրանց տեղեկությամբ, տրանսպորտային հոսքի տեղաշարժն իրականացվելու է ներքին պետական նշանակության Ռիկոթիի թունելի մուտքի ավտոճանապարհին:

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ: