Ռիկոթիի լեռնանցքում այրվել է մարդատար ավտոբուս
Ռիկոթիի լեռնանցքում այրվել է մարդատար ավտոբուս

Ռիկոթիի լեռնանցքում մարդատար ավտոբուս է այրվել:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունում, դեպքի հետևանքով տուժածներ չկան: Ուղևորները և վարորդը հասցրել են իջնել ավտոբուսից:

Տեղում աշխատում է երկու հրշեջ-փրկարարական ջոկատ: Տեղի ունեցածի պատճառները դեռևս հայտնի չեն:

Ավտոբուսը տեղաշարժվում էր Արևելյան Վրաստանից՝ Թբիլիսիի ուղղությամբ: