Ռիկոթի լեռնանցքի մայրուղու կառուցման աշխատանքները շարունակվում են: Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկությամբ, Չումաթելեթի-Խևի հատվածում, գոյություն ունեցող թունելին զուգահեռ, սկսվել է ամենաերկար թունելի շինարարությունը, որի երկարությունը կլինի 1800 մետր, որտեղից այս պահին կտրված է շուրջ 200 մետր:
Վարչապետ Գիորգի Գախարիան և առաջին փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիտիշվիլին այսօր դիտել են ընթացող աշխատանքները:
«Չնայած համաճարակին, Ռիկոթիի հատվածի շինարարությունը ոչ մի օր չի դադարել: Սա 52 կմ. մայրուղի է, որը էապես կբարելավի և իրականում կկրճատի ճանապարհորդության ժամանակը: Սա ամբողջությամբ կփոխի անվտանգության և արագության չափանիշը, որն այսօր ունենք Վրաստանում: Սա ժամանակակից պատմության ամենայուրօրինակ նախագծերից մեկն է: Ընդհանուր առմամբ կլինի 53 կամուրջ և 96 թունել, և այդ կառույցների կեսից ավելին արդեն կառուցման փուլում են: Այս թունելը, որտեղ մենք այժմ գտնվում ենք, ամենաերկարն է լինելու Վրաստանում, մինչև Քվեշեթի-Կոբիի թունելի կառուցումը: Ընդհանուր առմամբ, մայրուղիների առումով մենք այս տարի տրամադրել ենք մոտ 40%-ով ավելի ֆինանսավորում, ինչը կապահովի զգալի առաջընթաց», – ասել է Մայա Ցքիտիշվիլին:
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ, այս փուլում շինարարական աշխատանքներ են ընթանում Չումաթելեթի-Խևիի 11.7 կմ. հատվածում, Խևի-Ուբիսայի 12.2 կմ. և Ուբիսա-Շորապանիի 13 կմ. հատվածներում: Ինչ վերաբերում է Շորապանի-Արգվեթա հատվածին, ապա այստեղ աշխատանքները կսկսվեն առաջիկայում: Ինչպես պարզաբանում են գերատեսչությունում, ընդհանուր առմամբ, այս պահին Ռիկոթիի լեռնանցքի ճանապարհին արդեն կտրվել է վեց թունել: Վերջին թունելը Շրոշա գյուղի մոտակայքում կտրվել է վերջերս, որի երկարությունը 885 մետր է: Շինարարական աշխատանքներ են ընթանում ընդհանուր թվով 39 թունելների և 61 կամուրջների վրա:
«Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն արագորեն և որակով ավարտել այդ հատվածները, այլ նաև աշխատատեղերով ապահովել մեր համաքաղաքացիներին: Ներկայումս Վրաստանի մինչև 2000 քաղաքացի աշխատում է միայն Ռիկոթիի մայրուղու շինարարության վրա, որը նրանց կայուն եկամտի և մասնագիտական զարգացման աղբյուր է», – ասել է Մայա Ցքիտիշվիլին:
Ռիկոթիի լեռնանցքային ճանապարհը, E 60 մայրուղու մի մասն է և ամենաբարդ հատվածներից մեկը: Դրա արդիականացումը կարևոր նշանակություն ունի ճանապարհային ցանցի զարգացման և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից: Նոր ճանապարհը կօգնի բարձրացնել մայրուղու տարողունակությունն ու տարանցիկ երթևեկությունը, ինչպես նաև կբարձրացնի երթևեկության անվտանգության չափանիշները և կկրճատի ճանապարհորդության ժամանակը: