Ռիկարդ Յոզվյակ – Եվրամիության դեսպանները կրկին չեն կարողանում երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

20:54, 11.09.2026

«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի ղեկավար Ռիկարդ Յոզվյակը նշում է, որ Եվրամիության դեսպանները կրկին չեն կարողանում երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Նրա խոսքով՝ դրա պատճառը Սլովակիան է, որը պահանջում է գործարարներ Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի հեռացումը պատժամիջոցների ցանկից։

«Եվրամիության դեսպաններն այսօր կրկին չեն կարողանում երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Հաջորդ հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ սեպտեմբերի 15-ի վերջնաժամկետից մեկ օր առաջ։ Սլովակիան դեռևս պահանջում է Ուսմանովի և Ֆրիդմանի հեռացումը պատժամիջոցների ցանկից, բայց հարցն այժմ ավելի է բարդացել, քանի որ Ֆրանսիան նույնպես պահանջում է Ուսմանովի հեռացումը ցանկից», – գրում է նա։

Նմանատիպ