Ռիկարդ Յոզվյակ. Հունգարիան և Սլովակիան արգելափակել են պատժամիջոցները, սակայն Եվրահանձնաժողովը կքննարկի վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը, հնարավոր է, այս շաբաթ
Վրաստանի հարցով ԵՄ ԱԳ նախարարների բանավեճն ավարտվել է. Ինչպես և սպասվում էր, Հունգարիան և Սլովակիան արգելափակեցին պատժամիջոցները, սոցցանցում գրում է «Ազատություն ռադիոկայանի» եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։
Յոզվիակի խոսքով՝ Եվրահանձնաժողովը քննարկման կներկայացնի վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմի կասեցումը։
«Եվրամիության արտաքին գործերի նախարարների միջեւ Վրաստանի հարցով բանավեճն ավարտվել է։ Ինչպես և սպասվում էր, Հունգարիան և Սլովակիան արգելափակում են պատժամիջոցները։ Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովը քննարկման կներկայացնի վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմի կասեցումը, հնարավոր է, այս շաբաթ։ Դրա համար կա որակյալ մեծամասնություն»,- գրել է Յոզվիակը։