Ռիկարդ Յոզվիակ. Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ ոչ պարտադիր բանաձեւ է ընդունել
Ռիկարդ Յոզվիակ. Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ ոչ պարտադիր բանաձեւ է ընդունել

Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ ոչ պարտադիր բանաձեւ է ընդունել,- այս մասին X սոցիալական ցանցում գրում է «Ազատություն ռադիոկայանի եվրոպական բյուրոյի» խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։

Ինչպես գրում է Յոզվիակը, բանաձեւը չի ճանաչում Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

«Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է ոչ պարտադիր բանաձեւ։ Բանաձեւը չի ճանաչում Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ կոչ է անում նույնը անել միջազգային հանրությանը։ Այն հանդես է գալիս մեկ տարվա ընթացքում կրկնակի ընտրություններ անցկացնելու կոչով»,- գրել է Յոզվիակը։