Ռիչարդ Լուգարը Վրաստանի լավագույն բարեկամն էր. Մամուկա Բախտաձե
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ցավակցել է ամերիկացի սենատոր, Ռիչարդ Լուգարի ընտանիքին:
Նրա խոսքերով, աշխարհը կորցրել է հասարակական մեծ գործչի, ով տասնամյակներ շարունակ մասնակցել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ստեղծման գործին: Վրաստանը մշտապես կլինի Լուգարի մեծ շնորհակալը,-ասել է Մամուկա բախտաձեն:
Նախկին սենատոր, Ռիչարդ Լուգարը, որը 1977-2013 թթ.. սենատում ներկայացնում էր հանրապետական կուսակցությունը, մահացել է երեկ 87 տարեկանում:
Նրա անունն է կրում Վրաստանում գտնվող հասարակական առողջապահության կենտրոնը: