Նկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր, գրող Ռեզո Գաբրիաձեին հուղարկավորել են Մտածմինդայի գրողների և հասարակական գործիչների պանթեոնում:
Այսօր առավոտից Անչիսխատիի տաճարում ընթանում էր, Ռեզո Գաբրիաձեի քաղաքացիական հոգեհանգիստը: Գրողի ընտանիքին ցավակցել են՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին, խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, ինչպես նաև արվեստի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Նկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր, գրող Ռեզո Գաբրիաձեն 84 տարեկան հասակում մահացել է հունիսի 6-ին: