Ռեզո Գաբրիաձեի «Հարի-Հարալե, մայրիկ» ֆիլմը, որի հեռուստապրեմիերան վրաց լեզվով ցուցադրվել է Վրաստանի առաջին ալիքով, տեղադրվել է «Նեթֆլիքսի» վրա
Ռեզո Գաբրիաձեի «Հարի-Հարալե, մայրիկ» ֆիլմը, որի հեռուստապրեմիերան վրաց լեզվով ցուցադրվել է Վրաստանի առաջին ալիքով, տեղադրվել է «Նեթֆլիքսի» վրա

Վրաց սցենարիստ, ռեժիսոր, դրամատուրգ և նկարիչ, Ռեզո Գաբրիաձեի՝ «Հարի-Հարալե, մայրիկ» ֆիլմը, որի հեռուստապրեմիերան վրացերենով տեղի է տեղի է ունեցել Վրաստանի առաջին ալիքով, տեղադրվել է «Նեթֆլիքսի» վրա:

«Հարի-Հարալե, մայրիկ» կինոնկարը («Մայրիկ, գիտե՞ս որտեղ եմ եղել») ֆիլմը, ԱՄՆ-ի կինովարձույթում թողարկվել է`Rezo անվանմամբ:

Անիմացիոն ֆիլմը ստեղծվել է Ռեզո Գաբրիաձեի մանկության հուշերի վրա: Պատմողն ու նկարազարդման հեղինակը ինքը ՝ Ռեզո Գաբրիաձեն է. Իսկ ռեժիսորը նրա որդին`Լևան Գաբրիաձեն: Անիմացիոն աշխատանքում օգտագործվել են հեղինակի շուրջ 500 գծանկարներ: Ֆիլմը երկու տարի շարունակ նկարահանվել է Բազիլևսի կինոստուդիայում:

Նշենք, որ ֆիլմի հեղինակային թարգմանությունը, որի հեռուստատեսային պրեմիերան հեռուստադիտողներին Վրաստանի առաջին ալիքը ներկայացրել է 2020 թվականի փետրվարի 12-ին, պատկանում է հենց Ռեզո Գաբրիաձեին:

Ֆիլմը, որի առաջին ցուցադրումը խորհրդանշորեն տեղի ունեցավ Քութաիսիի «Սպիտակ կամրջի» վրա, ստացել է միջազգային ճանաչումներ: Ստեղծագործությունն առաջադրվել է «Օսկար»-ի և ընտրվել «Լավագույն անիմացիոն խաղարկային ֆիլմերի» ցուցակում: