Ռեյնջերներն ավարտել են պարաշյուտի դասընթացը
Ռեյնջերներն ավարտել են պարաշյուտի դասընթացը

Բոլնիսիում՝ մայոր Գելա Ճեդիայի անվան հատուկ նշանակության ուսումնական կենտրոնի պարաշյուտային պատրաստության դպրոցում, պարաշյուտային պատրաստության նախնական ծրագիրը ավարտվեց ցուցադրական տարրերով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ուսումնական ծրագիրն անցել են Պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների ուժերի ռեյնջերները։

«Եռշաբաթյա ուսուցումը բաղկացած էր տեսական եւ գործնական փուլերից։ Վերապատրաստվողներն ուսումնասիրել են ցամաքային պարապմունքների կանոնները, գործողությունները թռչող սարքում, հատուկ դեպքերի ժամանակ պարաշյուտով թռչելը և օդում գործողությունները։ Ռեյնջերներին տրվել են տեսական և գործնական թեստեր, որոնց ընթացքում նրանք կատարել են թռիչքներ պարաշյուտով, պարաշյուտով և բեռով, իսկ վերջում՝ պարաշյուտով, բեռով և զենքով։

Մայոր Գելա Ճեդիայի անվան հատուկ նշանակության ուսումնական կենտրոնի պարաշյուտային պատրաստության դպրոցը անձնակազմի համար անցկացնում է վեց տեսակի պարաշյուտային դասընթացներ։ Դպրոցը մշտապես համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համանման կառույցների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Էստոնիայի պարաշյուտային վարժարանների հետ»,- ասվում է ՊՆ-ի տարածած տեղեկատվության մեջ։