Reuters – Եվրամիության դեսպանները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Եվրամիության դեսպանները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Եվրամիության դիվանագետին։
Դիվանագետը նշել է, որ դեսպանները համաձայնության են եկել, որ ռուսական նավթի գնի առաստաղը կմնա անփոփոխ՝ մեկ բարելի համար 44.10 դոլար մինչև հուլիսի 23-ը։ Այս ընթացքում կշարունակվեն պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ բանակցությունները։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ ԵՄ երկրները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստան առաքման ծառայությունների արգելքի և ռուսական հեղուկ բնական գազի սահմանափակումների հետագա խստացման հարցի շուրջ։
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ անդամ պետությունները համաձայնության չեն եկել պատժամիջոցների այս լայն փաթեթի շուրջ՝ հավելելով, որ նրանք կվերադառնան այս հարցին հուլիսի 15-ին։
ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը ներկայացրել է հունիսին։ Փաթեթը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել ռուսական բանկերի, կրիպտոարժույթների ցանցերի, անօդաչու թռչող սարքերի ոլորտի, ինչպես նաև ռուսական նավթի առևտրականների և նավթավերամշակման գործարանների նկատմամբ։