Reuters – Եմենի հութիները գրավել են Կարմիր ծովի կարևորագույն նավահանգիստ Մոչան

20:22, 10.09.2026

Եմենի «հութիները» գրավել են երկրի արևմտյան մասում գտնվող Մոչա նավահանգստային քաղաքը։ Տեղեկությունը հաստատել է Եմենի կառավարությունը։

Ինչպես գրում է Reuters-ը, խմբի այս քայլը ևս մեկ սպառնալիք է ներկայացնում համաշխարհային էներգամատակարարման համար։ Բացի այդ, ռազմական աղբյուրների համաձայն, «հութիները» լրացուցիչ գրավել են մի քանի օբյեկտներ Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մոտ, որը ամենակարևոր ծովային ուղիներից մեկն է։

Տեղեկատվության համար՝ սեպտեմբերի 8-ին եմենցի «հութիները» հարձակվել են Սաուդյան Արաբիայի վրա, որի հետևանքով վիրավորվել է 73 մարդ։ Դրանից հետո միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարությունը՝ իր դաշնակիցների հետ միասին, հարձակում է սկսել «հութիների» դեմ։

Նմանատիպ