Reuters. Թուրքիան քննարկում է Կիպրոսում F-16 կործանիչներ տեղակայելու հարցը
Թուրքիան քննարկում է Կիպրոսում F-16 կործանիչներ տեղակայելու հարցը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյային։
F-16 կործանիչների տեղակայումը Կիպրոսի անվտանգությունն ապահովելու համար քննարկվող մի քանի միջոցառումներից մեկն է, հայտնել է գործին ծանոթ աղբյուրը։
Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները նախկինում հայտարարել էին, որ ծովային ուժեր կուղարկեն Կիպրոս՝ կղզին պաշտպանելու համար։ Մարտի 2-ին իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Կիպրոսում գտնվող բրիտանական ավիաբազայի վրա։