Reuters - Թուրքիան կամ Պակիստանը կարող են հյուրընկալել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները
Reuters - Թուրքիան կամ Պակիստանը կարող են հյուրընկալել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կարող են հյուրընկալել Թուրքիան կամ Պակիստանը, Reuters-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Նա ասել է, որ Վաշինգտոնի առաջարկները Թեհրանին փոխանցվել են Պակիստանի միջոցով, սակայն աղբյուրը չի բացահայտել առաջարկների բովանդակությունը կամ չի նշել, թե արդյոք դրանք նույն 15 կետանոց փաստաթուղթն են, որը լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին։

Բացի այդ, Reuters-ը, հղում անելով պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել է, որ Պակիստանը սպասում է Իրանի պատասխանին ԱՄՆ առաջարկներին, որոնք Թեհրանին փոխանցվել են Իսլամաբադի միջոցով։ Հանդիպման ամսաթիվը և վայրը դեռևս հաստատված չեն։