Reuters - Սպիտակ տունը քննարկում է Վլադիմիր Զելենսկիին Ալյասկա հրավիրելու հնարավորությունը
Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը, հաղորդում է Reuters-ը։ Անանուն աղբյուրին հղում անելով՝ լրատվամիջոցները հաղորդում են, որ հնարավոր է Զելենսկուն հրավիրել օգոստոսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը։
«Այս հարցը քննարկման փուլում է», – նշել է անանուն աղբյուրը։
Սպիտակ տան պաշտոնյան հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է եռակողմ հանդիպման։
Տեղեկատվության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա Ալյասկայում օգոստոսի 15-ին։