Reuters – Օսլոյում ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի է ունեցել հզոր պայթյուն

12:04, 08.03.2026

Ռոյթերսը հաղորդում է, որ Օսլոյում ԱՄՆ դեսպանատան մոտ հզոր պայթյուն է որոտացել։

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 1-ին՝ հյուպատոսության մուտքի մոտ։ Պայթյունի հետևանքով շենքը վնասվել է։

Նորվեգիայի ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ տարածքում լրացուցիչ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ Հետաքննություն է ընթանում։

Նմանատիպ