«Reuters». Իսրայելը Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիին և խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին հանել է թիրախների ցուցակից
«Reuters». Իսրայելը Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիին և խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին հանել է թիրախների ցուցակից

Իսրայելը թիրախների ցանկից հանել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիին և խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բագեր Ղալիբաֆին. այս մասին գրում է «Reuters»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ինչպես հաղորդում է պարբերականը, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պակիստանը խնդրել է Վաշինգտոնին չիրականացնել Արաղչիի և Ղալիբաֆի լիկվիդացումը։

«Իսրայելն ուներ նրանց կոորդինատները և ցանկանում էր ոչնչացնել նրանց։ Մենք ԱՄՆ-ին ասացինք՝ եթե նրանք էլ ոչնչացվեն, բանակցությունների համար այլևս ոչ ոք չի մնա։ Դրանից հետո ԱՄՆ-ն Իսրայելին խնդրեց նահանջել», – «Reuters»-ին հայտնել է պակիստանյան աղբյուրը։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե ԱՄՆ նախագահի վարչակազմը Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բագեր Ղալիբաֆին դիտարկում է որպես բանակցային գործընթացի հնարավոր գործընկեր և Իրանի հավանական ապագա առաջնորդ։