Reuters/Ipsos-ի վերջին հարցման համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարկանիշը մի քանի ամիս տևած անկումից հետո 33%-ից բարձրացել է մինչև 35%
Reuters/Ipsos-ի վերջին հարցման համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարկանիշը, մի քանի ամիս շարունակվող անկումից հետո, 33%-ից բարձրացել է մինչև 35%։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Reuters/Ipsos-ի հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների 63%-ը (այդ թվում՝ հանրապետականների 40%-ը և դեմոկրատների 90%-ը) ոչ իրատեսական է համարում Թրամփի առաջարկը՝ միջանկյալ ընտրություններից հետո յուրաքանչյուր քաղաքացու 5000 դոլար տրամադրելու վերաբերյալ։
Երբ հարցվողներին խնդրել են նշել, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե Կոնգրեսի ընտրություններն անցկացվեին այսօր, 44%-ն ընտրել է դեմոկրատներին, իսկ 37%-ը՝ հանրապետականներին։
Ինչ վերաբերում է ԱՄՆ մայրաքաղաքում Թրամփի նախաձեռնած շինարարական նախագծերին (այդ թվում՝ Սպիտակ տանը բանկետների սրահի կառուցմանը), ապա հարցված դեմոկրատների 91%-ը հայտնել է, որ դեմ է այդ ծրագրերին, մինչդեռ հանրապետականների մեկ քառորդն է դեմ արտահայտվել։
Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ Թրամփի ժողովրդականությունը նվազել է փետրվարին Իրանի դեմ սկսված պատերազմից հետո, որը խաթարել է Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումները և հանգեցրել վառելիքի գների աճի։ Reuters/Ipsos-ի հարցումն անցկացվել է համազգային մասշտաբով։ Հարցմանը մասնակցել է ԱՄՆ 1143 քաղաքացի, իսկ վիճակագրական սխալի սահմանը կազմում է +/-3%։