Reuters/Ipsos-ի հարցման համաձայն՝ վառելիքի գների կտրուկ աճի և Իրանի հետ պատերազմի ֆոնին Թրամփի վարկանիշն ընկել է
Reuters/Ipsos-ի հարցման համաձայն՝ վառելիքի գների կտրուկ աճի և Իրանի հետ պատերազմի ֆոնին Թրամփի վարկանիշն ընկել է

«Ռոյթերս» և «Իպսոս» ընկերությունների կողմից անցկացված հարցման համաձայն՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ նախագահի վարկանիշն ընկել է։

Հարցման համաձայն՝ վարկանիշի անկման պատճառ են դարձել վառելիքի գների կտրուկ աճը և Իրանի հետ սկսված պատերազմը։

Քառօրյա հարցման տվյալներով՝ ամերիկացիների միայն 36%-ն է հավանություն տալիս Թրամփի գործունեությանը. հարցվածների միայն 25%-ն է պնդում, որ Թրամփն արժանապատվորեն է հաղթահարում ապրուստի ծախսերի հետ կապված խնդիրը։

Ինչ վերաբերում է կոնկրետ հանրապետական ընտրողներին, «Ռոյթերսը» գրում է, որ այս դեպքում միայն ամեն հինգերորդ մարդն է համաձայն չէ Թրամփի գործունեության հետ, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոխվել, սակայն ապրուստի ծախսերի կառավարումից դժգոհ հանրապետականների թիվը կազմել է 34%։

Թրամփի վարկանիշը նախագահության առաջին օրերին եղել է 47%, իսկ անցյալ ամառվանից հիմնականում տատանվում է 40%-ի շուրջ։