Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանը բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան
Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանը բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանը բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան։

Հրատարակությունը գրում է, որ Ռուսաստանը Իրանից ստացել է 400 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը պատկանում է Fateh 110 ընտանիքին։ Հրթիռների հեռահարությունը 300-ից 700 կիլոմետր է։

Reuters-ի փոխանցմամբ՝ հրթիռների մատակարարումը սկսվել է հունվարի սկզբին։ Այն բանից հետո, երբ գործարքը վերջնական տեսքի բերվեց անցյալ տարվա վերջին՝ Թեհրանում և Մոսկվայում կայացած Իրանի և Ռուսաստանի ռազմական և անվտանգության պաշտոնյաների հանդիպումների ժամանակ:

Հրատարակությունը գրում է, որ Իրանից արդեն չորս փուլով առաքում է եղել Ռուսաստան, իսկ հրթիռները կրկին կուղարկվեն առաջիկա շաբաթներին։ Հրթիռների մի մասն ուղարկվել է Կասպից ծովով, մի մասն էլ՝ ինքնաթիռով։