Reuters. Հունաստանում շարունակվում են գյուղացիների բողոքի ցույցերը՝ տրակտորներով և բեռնատարներով փակելով մայրուղիները
Reuters. Հունաստանում շարունակվում են գյուղացիների բողոքի ցույցերը՝ տրակտորներով և բեռնատարներով փակելով մայրուղիները

Հունաստանում շարունակվում են ֆերմերների բողոքի ակցիաները։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Եվրամիության կողմից գյուղատնտեսական սուբսիդիաների ուշացման պատճառով ֆերմերները երկրի ողջ տարածքում տրակտորներով և բեռնատարներով փակել են մայրուղիները։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ բաց է երկխոսության համար և կոչ է արել ֆերմերներին դադարեցնել ճանապարհների շրջափակումը։

Իսկ ֆերմերները հայտարարում են, որ սա «փրկության հարց է» և իրենք կանգ առնելու մտադրություն չունեն։

Հիշեցնենք, որ Եվրամիության սուբսիդիաների վճարման ուշացումը պայմանավորված է երկրում ընթացող կոռուպցիոն սկանդալի քննությամբ։ Խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ գյուղատնտեսական սուբսիդիաներ ստանալու նպատակով ֆերմերները կեղծ տեղեկություններ են ներկայացրել հողի և անասունների սեփականության վերաբերյալ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ այս պահին գործով քննություն է ընթանում։