Reuters – Գամբիայից Կանարյան կղզիներ ուղևորվող միգրանտներով նավակի վրա հինգ մարդու դիակ են գտել
Գամբիայից Կանարյան կղզիներ ուղևորվող միգրանտների նավակի վրա հինգ մարդ մահացած է հայտնաբերվել։ Նավակը փրկվել է Կանարյան կղզիների ծովային փրկարարական ծառայության կողմից, հաղորդում է Reuters-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, միգրանտների իրավունքների պաշտպանության խմբերը, հղում անելով փրկվածներին, հայտնում են, որ տասնյակ մարդիկ մահացել են Կանարյան կղզիներ հասնելուց առաջ նավակը հատելու փորձի ժամանակ։
Reuters-ի փոխանցմամբ՝ երեք միգրանտ ծանր վիճակում են եղել և ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց։
Հրապարակման համաձայն՝ Արևմտյան Աֆրիկայից դեպի Կանարյան կղզիներ ծովային ճանապարհը աշխարհի ամենամահացու միգրացիոն ուղիներից մեկն է։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Արևմտյան Աֆրիկայից Կանարյան կղզիներ ժամանող միգրանտների թիվը այս տարի նվազել է 57.4%-ով։