Reuters. Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում մոտ ապագայում նախատեսված չէ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում մոտ ապագայում նախատեսված չէ,- հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցչին։
Reuters-ի փոխանցմամբ՝ պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես անձամբ հանդիպելու ծրագրեր չունեն, չնայած նշել է, որ հոկտեմբերի 20-ին իրենց հեռախոսազրույցը «արդյունավետ» է եղել։