Reuters. ԱՄՆ ծովային հետևակը կրակ է բացել Պակիստանի Կարաչի քաղաքում ԱՄՆ հյուպատոսություն ներխուժելու փորձ կատարող ցուցարարների վրա
ԱՄՆ ծովային հետևակը կրակ է բացել Պակիստանի Կարաչի քաղաքում ԱՄՆ հյուպատոսություն ներխուժելու փորձ կատարած ցուցարարների վրա, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին։
Դեպքը տեղի է ունեցել Կարաչիում մարտի 1-ին։ Ցուցարարները փորձել են ներխուժել ԱՄՆ հյուպատոսություն Իրանի գերագույն առաջնորդի սպանությունից հետո։ Նրանք կրակ են բացել՝ սպանելով 10 մարդու։
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաները չեն կարողացել հաստատել, թե արդյոք ցուցարարները սպանվել են ԱՄՆ ծովային հետևակի կողմից։ Նրանք նաև չգիտեին՝ ցուցարարների վրա կրակել են մասնավոր անվտանգության ընկերության անդամները, թե՞ տեղական ոստիկանությունը։
Կարաչիի ոստիկանության խոսնակը Reuters-ին ասել է, որ ցուցարարների վրա կրակ են բացել ԱՄՆ հյուպատոսության ներսից։
Ձեր տեղեկության համար՝ Պակիստանն Իրանից հետո ամենամեծ շիա բնակչությունն ունի։ Մարտի 2-ին կառավարությունը արգելել է բողոքի ցույցերը երկրում։ Այնուամենայնիվ, ցույցեր արդեն նախատեսված են և՛ Կարաչիում, և՛ Լահորում։