Reuters. ԱՄՆ ներգաղթի ծառայությունը գործողություն է սկսել Նոր Օռլեանում անօրինական ներգաղթյալներին ձերբակալելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ներգաղթի դեմ պայքար Նոր Օռլեանում, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարում է, որ անօրինական ներգաղթյալներին ձերբակալելու գործողությունը նպատակ ունի թիրախավորել հանցագործներին։
Նոր Օռլեանի քաղաքային խորհրդի անդամ Լեսլի Հարիսը նշել է, որ գործողությունը քաղաքում վախ և անհանգստություն է առաջացնում։
Նախկինում Դոնալդ Թրամփի հրամանով նմանատիպ գործողություններ են իրականացվել Լոս Անջելեսում, Չիկագոյում և Վաշինգտոնում։