«Reuters». ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման պլանը ներառում է կոնկրետ անձանց թիրախավորում և Թեհրանում վարչակարգի փոփոխություն
«Reuters». ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման պլանը ներառում է կոնկրետ անձանց թիրախավորում և Թեհրանում վարչակարգի փոփոխություն

ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման պլանը ներառում է կոնկրետ անձանց թիրախավորում և Թեհրանում վարչակարգի փոփոխություն, եթե Դոնալդ Թրամփը տա դրա հրամանը։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Reuters»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման պլանները պատրաստման փուլում են։

Հրատարակությունը նշում է, որ Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ մի քանի շաբաթ տևողությամբ գործողության, որը նախատեսում է հարվածներ միջուկային օբյեկտներին և անվտանգության ենթակառուցվածքներին։

Աղբյուրը «Reuters»-ին պատմում է, որ կոնկրետ անձանց թիրախավորումը պահանջում է լրացուցիչ հետախուզական ռեսուրսներ, այդ թվում՝ ճշգրիտ գտնվելու վայրի իմացություն և հասկացողություն, թե էլ ով կարող է տուժել գործողության ընթացքում։