ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը գաղտնի այցով գտնվում էր Չինաստանում, որտեղ նա բանակցություններ է վարել ֆենտանիլի հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:
Ըստ հաղորդագրությունների՝ Քեշ Պատելը Չինաստան է ժամանել Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումից հետո:
Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը Պեկին է ժամանել նոյեմբերի 7-ին և Չինաստանում անցկացրել 24 ժամ: Նոյեմբերի 8-ին նա հանդիպել է չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Չինաստանը տեղեկություններ չեն հրապարակել Պատելի այցի մասին:
Reuters-ը նշում է, որ նոյեմբերի 10-ին Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ փոփոխություններ է մտցնում քիմիական նյութերի ցանկում և պահանջում է լիցենզիաներ որոշակի նյութերի ԱՄՆ, Կանադա և Մեքսիկա արտահանման համար: