Reuters. 2022 թվականին Ռուսաստանն ակնկալում է էներգառեսուրսների արտահանումից եկամուտներն ավելացնել 100 միլիարդ դոլարով

17:22, 18.08.2022

2022 թվականին Ռուսաստանն ակնկալում է էներգառեսուրսների արտահանումից եկամուտներն ավելացնել 100 միլիարդ դոլարով։ Դրա պատճառը Մոսկվայում նավթի ու գազի արտահանման գնի բարձրացումն է։ Նշված տեղեկությունը տարածում է «Reuters» գործակալությունը՝ հենվելով Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարության վրա։

Նրանց կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին էներգառեսուրսների վաճառքի արդյունքում Ռուսաստանի եկամուտը կհասնի 338 միլիարդ դոլարի։ Դա մոտ 100 միլիարդով ավելի է, քան 2021 թվականին։

Ինչպես նշում է «Reuters»-ը, այս եկամուտը կօգնի Ռուսաստանին ամրապնդել իր տնտեսությունը, որին վնաս է հասցվել արեւմտյան պատժամիջոցներից։ Դա թույլ կտա նաեւ ՌԴ նախագահին բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները։ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ՝ այս տարի բնական գազի գինը կկրկնապատկվի, իսկ մինչև 2025 թվականը դրա արժեքը աստիճանաբար կնվազի։

Փաստաթղթում ասվում է, որ նրանք կանխատեսում են, որ էներգիայի արտահանումից եկամուտը հաջորդ տարի կնվազի մինչև 255,8 միլիարդ դոլար:

Նմանատիպ